ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
36-ամյա տղամարդը փորձել է նետվել «Հաղթանակ» կամրջից, քաղաքացիներն ու պարեկները կանխել են ինքնասպանության փորձը

36-ամյա տղամարդը փորձել է նետվել «Հաղթանակ» կամրջից, քաղաքացիներն ու պարեկները կանխել են ինքնասպանության փորձը

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է նետվել: Գրում է  Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիներին ու պարեկներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խաչատուրյանն է: 

  • Կիսվել: