ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի

31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին: Այս մասին հայտնելեն ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդիկ։

Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։

  • Կիսվել: