ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
31-ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից․ փրկարարները կանխել են

31-ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից․ փրկարարները կանխել են

Սեպտեմբերի 7-ին, ժամը 03:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Բ․-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

  • Կիսվել: