30 տարի Հայթաղ գյուղում մանկապարտեզ չկար, այսօր արդեն կա. Տարոն Չախոյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայթաղ գյուղի մանկապարտեզի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:
Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է. «30 տարի Հայթաղ գյուղում մանկապարտեզ չկար, այսօր արդեն կա։
90-ականներից գյուղի մանկապարտեզը չի գործել, ստիպված երեխաներին տարել են հարևան գյուղեր ու Էջմիածին։
Այսօր արդեն գյուղի փոքրիկները ունեն իրենց մանկապարտեզը։ Բարով վայելեք»:



