երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից. ԵՊՀ ռեկտորի խորհրդական

3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից. ԵՊՀ ռեկտորի խորհրդական

Նկուղային հարկում հանդերձարան է եղել՝ նախատեսված կանաչապատման աշխատակիցների հագուստը և գործիքները պահելու համար: Այս մասին ասել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը:

3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։

Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։

  • Կիսվել: