շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
3–ամյա Տիգրան Օվանեսովը կորել է տան մոտակայքից

3–ամյա Տիգրան Օվանեսովը կորել է տան մոտակայքից

3–ամյա Տիգրան Օվանեսովը կորել է տան մոտակայքից, ասաց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը

«Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում»,–ասաց նա։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

  • Կիսվել: