հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
250 հազար դրամ փոխհատուցում՝ չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան

250 հազար դրամ փոխհատուցում՝ չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
՛՛Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
 
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին՛՛,-նշել է նա։
 
 
 

  • Կիսվել: