հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է քրոջը

23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է քրոջը

Աստղիկ բժշկական կենտրոնում  ավարտվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։ Այս մասին կարդում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Այնտեղ, մասնավորապես, նշված է.

«23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։

Վիրահատությունը տևեց 8,5 ժամ։

Այն կատարեց նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ բկ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։

Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է»։

 

  • Կիսվել: