ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
222 հազար 500 եվրո երկու պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

222 հազար 500 եվրո երկու պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամն  /CNF/ 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝  ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և  Վայոց ձորում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝  «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։ 

  • Կիսվել: