շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
184,5 հազար եվրո հավելյալ գումար բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

184,5 հազար եվրո հավելյալ գումար բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամը, հաշվի առնելով եվրո-դրամ փոխարժեքի մեծ  տատանումները, ինչի հետևանքով ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ների մոտ առաջացել էր լուրջ ֆինանսական պակասորդ, տրամադրել է հավելյալ ֆինանսավորում՝ 184 հազար 500 եվրոյի չափով։

Նշված  գումարից 103  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

CNF-ը կրկին վերահաստատում է, որ կարևորում է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացումը։

  • Կիսվել: