ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
25 հազար եվրո հավելյալ գումար ԲՀՊՏ-ներին

25 հազար եվրո հավելյալ գումար ԲՀՊՏ-ներին

Կովկասի բնության հիմնադրամի (CNFP կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստացել են 25 հազար եվրո հավելյալ գումար՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Նշված աջակցությունը տրամադրվել է դրամ-եվրո փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ պահպանվող տարածքների բյուջեում առաջացած ճեղքվածքը լրացնելու նպատակով։

Նշենք, որ 2021 թ. ֆինանսական տարվա համար CNF-ը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին ընդհանուր առմամբ փոխանցել էր շուրջ 635 հազար եվրո։

Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:

  • Կիսվել: