ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
22-ամյա վարորդը «04»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

22-ամյա վարորդը «04»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ա. Մ-ն իր վարած Վազ 2104 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մ-ն մարմնական վնասվքծքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Արարատի մարզի հրշեջ-փրկարարներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: