ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
211 ավտոբուս Չինաստանից Երևան կհասնի նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին․ Հայկ Մարության

211 ավտոբուս Չինաստանից Երևան կհասնի նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին․ Հայկ Մարության

 

211 ավտոբուս Չինաստանից Երևան կհասնի նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․

«Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան:

Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:
 
Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին:
Բարի երթ»:

  • Կիսվել: