ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Միայն Թրամփ-Պուտին հանդիպումն արդյունք կտա. Ռուբիո

Միայն Թրամփ-Պուտին հանդիպումն արդյունք կտա. Ռուբիո

Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունները չեն նպաստի Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկին, համոզված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ պետքարտուղարի՝ այն կսկսվի միայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ «Ես չգիտեմ, թե երբ կամ որտեղ դա տեղի կունենա, բայց այս պահին դա է միակ հնարավորությունը»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն:

Մեկնաբանելով Ստամբուլում ուկրաինական կողմի հետ Վլադիմիր Պուտինի՝ իր իսկ նախաձեռնած ուղիղ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը, Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ առանց Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց չի լինի։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, «քանի որ չափազանց շատ մարդիկ են զոհվում»։

  • Կիսվել: