2026–ի հունիսն ու հուլիսը՝ Արևմտյան Եվրոպայում դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսներն են եղել
2026 թվականի հունիսն ու հուլիսը Արևմտյան Եվրոպայում դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսներն են եղել։ Այս ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը կազմել է +21,62 ℃, ինչը 2,79 ℃-ով բարձր է 1991-2020 թվականների հունիսի միջին ցուցանիշից, հայտնել է կլիմայի փոփոխության եվրոպական Copernicus ծառայությունը։
Մայիսից ի վեր Արևմտյան Եվրոպայում գրանցվել է շոգ եղանակի չորս ալիք, ինչը տվյալ տարածաշրջանի համար անսովոր շատ է։
Բացի այդ, հուլիսին համաշխարհային օվկիանոսը, բացառությամբ բևեռային շրջանների, տաքացել է մինչև ռեկորդային ցուցանիշներ, հայտնում է KNA գործակալությունը։ Պատճառներից մեկը Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում «Էլ Նինյո» բնական երևույթն է, որը, ըստ կանխատեսումների, առաջիկա ամիսներին կուժեղանա, փոխանցում է DW-ն։
Հարավային և հյուսիսային լայնությունների 60-րդ աստիճանների միջև ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը հուլիսին կազմել է +20,96 ℃։ Նախորդ ռեկորդը՝ +20,89 ℃, գրանցվել էր 2023 թվականին։



