շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ «Քլինթոն» միջոցառմանը

2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն սեպտեմբերին Նյու Յորքում՝ «Քլինթոն» միջոցառմանը

Ութ տարի անընդմեջ «Ավրորա» մարդասիրական մրցանակն աջակցել է ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին՝ օգնության ձեռք մեկնելով ավելի քան 2.7 միլիոն մարդու:

Օգոստոսի 29, 2023 թ., Նյու Յորք. 2023 թ. սեպտեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում կայանալիք «Քլինթոն» համաշխարհայիննախաձեռնության (Clinton GlobalInitiative)միջոցառման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կհայտարարի«Ավրորայի» հերոսների՝ 2024 թ. «Ավրորա» համաշխարհայինմարդասիրական մրցանակի հավակնորդների անունները: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունը համախմբում է հանրային, մասնավորեւ բարեգործականոլորտներիառաջնորդների՝ քայլեր ձեռնարկելուեւդիմագրավելու ամենահրատապ գլոբալ մարտահրավերները:

«Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհում է 1միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ ճանաչման արժանացնելով եւ աջակցելով աշխարհի անհայտ հերոսներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝օգնելու նրանց, ովքեր տուժել են մարդասիրական ճգնաժամերի եւ մարդու իրավունքներիխախտումների հետեւանքով: Շարունակելով նվիրատվության շղթան՝դափնեկիրը մրցանակի միջոցներն ուղղում է նրանց, ովքեր օգնում ենառավել խոցելի խմբերին: «Ավրորան» հիմնադրվել է 2015 թվականին եւ այս ութ տարում զգալի ազդեցությունէ ունեցել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա:Այնաջակցել էավելի քան 400 նախագծի 56 երկրում՝ մինչ օրս օգնելով ավելի քան 2.7 միլիոն մարդու:

««Ավրորա» մրցանակը նորարարական մոդել է, որը դիմակայում է մարդասիրականճգնաժամերին՝ աջակցելով ու առաջ մղելով անհայտ հերոսների ջանքերը եւ խթանելով նվիրատվությանհամաշխարհային շարժում», – նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանգործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: – «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության հետ, քանի որ այնեւսնպատակ ունի ստեղծելու տեղում գործունեություն իրականացնող մարդկանց համայնք, որը ձեռնարկում է քայլեր՝ դիմագրավելու ամենահրատապ մարտահրավերները»: 

«Մեզ համար պատիվ է, որ «Ավրորայի» հերոսների անունները հայտնի կդառնան «Քլինթոն» համաշխարհայիննախաձեռնության 2023 թ. միջոցառմանը»,– ասաց«Քլինթոն» համաշխարհայիննախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Միլնը: – ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջինն ստեղծեց նվիրատվության այնպիսի մոդել, որը ճանաչման է արժանացնում եւ խթանումմարդասիրության ոլորտի առաջատարներին, որոնք գործում են տեղում՝ օգնության ձեռք մեկնելով մարդկանց: Մենք անհամբեր սպասում ենք այդ հերոսների ոգեշնչող պատմություններին, որոնց կծանոթանանք հաջորդ ամիս»: 

Հիմնադրվելով 2005 թվականինԱՄՆ42-րդնախագահ ԲիլՔլինթոնի կողմից՝ «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն ստեղծել է համայնք, որի անդամները ձեռնարկում են քայլեր՝ շոշափելիորեն փոխելու մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում: Այս համայնքը ներառում է կառավարական, բիզնես եւքաղհասարակական կազմակերպություններ, արդեն ճանաչում ունեցող եւնորառաջնորդների,ակտիվիստների, իրավապաշտպանների եւամենահրատապ խնդիրների դեպքում առաջնագծում գործող համայնքայինաշխատողների: «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությունն աշխատում է գործընկերների հետ՝ մշակելու «Հանձնառություններնի գործ» (Commitments to Action) ռազմավարություն, որն առաջարկում է նոր, հստակ եւ չափելիլուծումներ: 2005 թվականից ի վեր «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնությանմիջոցով գործարկվելէավելիքան3.900«հանձնառություն»: 

Անցած ամիս Քլինթոնները նշեցին, որ այս տարվա միջոցառման նպատակն է քննարկել, թե ինչպես շարունակել առաջշարժվել՝ անկախ դժվարություններից, եւ կառուցելավելի կայունապագա բոլորի համար:

2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումներիփուլնավարտվել է 2023 թ. մայիսի 1-ին: Ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 700 հայտ 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից,Քենիայից, Հայաստանից,Նիգերիայից,Գերմանիայից,Պակիստանից, Կանադայից,Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից,ՎրաստանիցեւԻրանից: 

«Ավրորա» մրցանակի ութերորդ դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ.: 

 

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանմասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծելու մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնության գլխավոր նախագիծը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը շնորհում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ, ամենաարագ զարգացողեւ նորարար մարդասիրական մրցանակներից մեկն էաշխարհում։Այն ճանաչման է արժանացնումեւ աջակցում նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ Ավելին իմանալու համար այցելեք www.auroraprize.com:

  • Կիսվել: