շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
2024-ին Հայաստանի 7 հավաքական կմասնակցի բասկետբոլի ԱԱ-ի եւ ԵԱ-ի

2024-ին Հայաստանի 7 հավաքական կմասնակցի բասկետբոլի ԱԱ-ի եւ ԵԱ-ի

Տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ ժողովը ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկայացրել է տարվա հաշվետվությունը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը: Օրակարգային հարցերում քննարկվել են նաև 2024 թվականի ծրագրերը։

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը կարևորել է ոչ միայն միջազգային ասպարեզում թիմերի մասնակցությամբ հանդիպումները, այլ նաև տեղական առաջնությունները։ Նա նաև նշել է, որ խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

2024 թվականին ֆեդերացիան աշխատելու է ծանրաբեռնված ռեժիմով։ Արթուր Նազարյանի խոսքով՝ 2024 թվականը խոստանում է լինել ամենահագեցածը հայկական բասկետբոլի պատմության մեջ: Հայաստանի միանգամից յոթ հավաքականներ պատրաստվում են մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների: Հայաստանը հավաքականների մասնակցության քանակով գալիք տարի լինելու է Եվրոպայի 35 երկրների թվում:

  • Կիսվել: