հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ

2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ

ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
«Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։
 
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։
 
Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:
 
Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը՝ 10-14 օր։
 
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:
 
Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: