ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2024-ի մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ

2024-ի մայիսից կիրականացվի Բեռլին-Երևան ուղիղ չվերթ

Բեռլինից Երևան (և հակառակ ուղղությամբ) ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։

«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում: Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է:

Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: