շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023-ի 11 ամիսներին Հայաստանում 11 078-ով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. ԱՎԿ

2023-ի 11 ամիսներին Հայաստանում 11 078-ով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. ԱՎԿ

2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին մարդկանց բնական հավելաճը Հայաստանում կազմել է 11 078:

ԱՎԿ տվյալներով՝ Հայաստանում 11 ամսիներին ծնվել է 33 262 երեխա, ինչը 0,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվածների թվից, սակայն 1,1 տոկոսով քիչ՝ 2021-ի ցուցանիշից:

2023-ի հունվար-նոյեմբերին մահերի թիվը նվազել է։ 2023թ.-ին 11 ամիսներին մահացել է 22 184 մարդ, որը 9,5 տոկոսով ավելի քիչ է, իսկ 2021-ի նկատմամբ՝ 29,4 տոկոսով ավելի քիչ:

Մեռելածինների թիվը եղել է 372: 2022 թվականին այդ թիվը եղել էր 391, իսկ 2021 թվականին՝ 465:

 

  • Կիսվել: