ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2022 թ. սեպտեմբերի ագրեսիայի ընթացքում Ջերմուկի մատույցներում զոհված զինծառայողների հետմահու պարգևները հանձնվել են նրանց հարազատներին

2022 թ. սեպտեմբերի ագրեսիայի ընթացքում Ջերմուկի մատույցներում զոհված զինծառայողների հետմահու պարգևները հանձնվել են նրանց հարազատներին

Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ երեկ կայացել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողներին Հայաստանի նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են, ծաղիկ and ներսում նկարն է
 
«Անհնար է բառերով նկարագրել մեր հերոսների անհավանական սխրանքները: Նրանք խիզախորեն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Մեր հերոսների հիշատակին արժանի լինելու համար ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը՝ իրենց կյանքի գնով մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության և ամենօրյա գործունեությամբ շենացնել մեր երկիրը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքը»,- ասել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: 
 
Հնարավոր է սա 15 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Ելույթներով հանդես են եկել ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը և Վայքի բրիգադի տեղակալ, փոխգնդապետ Արման Ալոյանը:
 
Պարգևները զոհված զինծառայողների հարազատներին են հանձնել Վայոց ձորի մարզպետը, գնդապետ Սասուն Բադասյանը և  ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:
 
Հետմահու պարգևատրված վայոցձորցի հերոսներն են.
 
Նահապետ նվերի Մարգարյան - փոխգնդապետ, պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով,
 
Հովհաննես Փայլակի Սուքիասյան - սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
 
Խաչիկ Էդվարդի Մինասյան - ենթասպա, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
 
Գրիգոր Վրույրի Ղարախանյան - սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
 
Զորիկ Կորjունի Մարգարյան - կրտսեր սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
 
Սամվել Սենիկի Բաբայան - պայմանագրային զինծառայող, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
 
Ռաֆիկ Էդիկի Ավագյան - ծառայող բանվոր, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
 
Նարեկ Մխիթարի Հակոբյան - սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
 

  • Կիսվել: