երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2021թ. Ճանապարհային դեպարտամենտում արձանագրվել է 7055 մուտքային և 4307 ելքային գրություն

2021թ. Ճանապարհային դեպարտամենտում արձանագրվել է 7055 մուտքային և 4307 ելքային գրություն

2021թ. Ճանապարհային դեպարտամենտում արձանագրվել է 7055 մուտքային և 4307 ելքային գրություն, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛-ից:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2021թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 1785 դիմում և գրություն (նախորդ տարի այդ ցուցանիշը 2519 էր)։

Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2021թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1102 ելքային գրություն՝ 2020թ. նույն ժամանակաշրջանի 1250-ի փոխարեն։

Նշենք‚ որ 2021 թվականի ընթացքում հիմնադրամում մուտք է եղել 7055 գրություն (2020թ. այդ թիվը 6441 էր)։ Նախորդ տարի արձանագրվել է 4307 ելքային գրություն՝ 2020 թվականի 3580-ի փոխարեն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: