ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019-ին 2018-ի համեմատությամբ վարչապետի տնօրինության տակ եղած մեքենաների քանակը կրճատվել է 44 միավորով. Աղաջանյան

2019-ին 2018-ի համեմատությամբ վարչապետի տնօրինության տակ եղած մեքենաների քանակը կրճատվել է 44 միավորով. Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ 2018 թվականին Հայաստանի վարչապետի տնօրինության տակ գտնվել է 90 ավտոմեքենա:

Նրա խոսքով՝ 2019 թվականին ավտոմեքենաների քանակը կրճատվել է 44 միավորով:

Աղաջանյանն ասել է. «Կրճատվել է նաեւ 30 վարորդ: Արդյունքում հաջողվել է տնտեսել 65 մլն. դրամ»:

Նա նշել է նաեւ, որ դեռեւս մնացած 46 ավտոմեքենաներից ծառայողական նպատակով օգտագործվում է միայն 7-ը: Աղաջանյանն ասել է. «Մնացած մեքենաները ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ են, որոնք, ըստ էության, չեն օգտագործվում ամենօրյա ռեժիմում»:

 

  • Կիսվել: