2018 թվականի նկատմամբ ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է՝ աճը կազմել է 95 տոկոսից ավելի. Փաշինյան (տեսանյութ)
2023 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛2018 թվականի նկատմամբ ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է՝ աճը կազմել է 95 տոկոսից ավելի:
Իմ ելույթը Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը՛՛,-նշել է նա՝ գրառմանը կցելով տեսանյութ: