հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
2015 թվականին Նախիջևանի մաֆիայի պարագլուխներից մեկին սպանած Սերգեյ Կարապետյանը Ուկրաինայից հայրենիք կվերադառնա

2015 թվականին Նախիջևանի մաֆիայի պարագլուխներից մեկին սպանած Սերգեյ Կարապետյանը Ուկրաինայից հայրենիք կվերադառնա

Սերգեյ Կարապետյանը, ով 2015 թվականից Խերսոնի բանտում էր՝ Ադրբեջանի նախիջեւանյան մաֆիայի ներկայացուցիչներից մեկի հետ վիճաբանության եւ կռվի ժամանակ նրան սպանելու համար Հայրենիք կվերադառնա։

Կարապետյանին Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո մի կերպ հաջողվել էր փաշչել և դեկտեմբերի 2-ին հասնել Օդեսա։ Նա մի քանի ամիս ոչ մի կերպ չէր կարողանում Հայաստան վերադարձի վկայական ստանալ։

Եվ ահա խնդիրը լուծվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ջանքերի շնորհիվ և Սերգեյ Կարապետյանը հայրենիք վերադարձի վկայական է ստացել։

  • Կիսվել: