չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երկու հողամաս, 15 հազարդ դոլար, միլիոնավոր դրամներ․ ինչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը

Երկու հողամաս, 15 հազարդ դոլար, միլիոնավոր դրամներ․ ինչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը

Արդեն հայտնի է դարձել, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախահագի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանն է։

Նա հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի նշված է մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, 2 հողամաս։

Խաչատուրյանը հայտարարագիրը ներկայացնելիս «Դրամական միջոցներ» բաժնում նշել է, որ ունի 5,550,927.00 դրամ, 6,032,020.00 դրամ եւ 163 ԱՄՆ դոլար գումար։ Որպես կանխիկ դրամ նա նշել է 15 հազար ԱՄՆ դոլարի մասին։

Աշխատանքի դիմաց նրա եկամուտների մասին նշված է, որ 2 միլիոն 666 հազար դրամ ստացել է ԵՊՀ-ից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից եւ Անտարեսից, ինչպես նաեւ «Հայէկոնոմբանկից» ստացել է 5 միլիոն 400 հազար դրամ։

 

  • Կիսվել: