կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
18-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, սակայն չի մահացել

18-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, սակայն չի մահացել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 10:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացին իրեն նետել է կամրջից (մոտ 7 մետր բարձրությունից)՝ հայտնվելով «Հավանա» ռեստորանային համալիրի տարածքում:

Փրկարարները Ս. Ա. -ին (ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

  • Կիսվել: