ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
1669 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներին

1669 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներին

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների համար մայիսի 22-ը համարվել է ուսումնական տարվա ավարտի օր, ինչի առիթով էլ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք է հղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից:

Այս ուսումնական տարում մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններին հրաժեշտ են տալու 1216 շրջանավարտ, որոնցից 4-ը ոսկե մեդալի թեկնածուներ են:

Հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններն ավարտել են 2440 աշակերտ, որոնց կտրվի հիմնական կրթության վկայականներ: Նրանցից 227-ն ավարտել են գերազանցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ավագ դպրոցներին հրաժեշտ են տալու 453 շրջանավարտ:

Մարտունու ավագ դպրոցը տալու է 69, Սեւանի ավագ դպրոցը՝ 88, Գավառի ավագ դպրոցը՝ 63, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 56, Վարդենիկի կրթահամալիրը՝ 76, Վարդենիսի ավագ դպրոցը՝33, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 59, Ծաղկունքի բաց դպրոցը՝ 9 շրջանավարտ: Ոսկե մեդալի 1 թեկնածու ներկայացրել է Սեւանի ավագ դպրոցը: Ոսկե մեդալի հավակնորդները այն պահպանելու համար հունիսի 25-ին կհանձնեն  քննություն մաթեմատիկա առարկայից:

  • Կիսվել: