հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
16-ամյա աղջկան խեղդելու կասկածանքով ձերբակալված ՊՆ ծառայողին մեղադրանք է առաջադրվել

16-ամյա աղջկան խեղդելու կասկածանքով ձերբակալված ՊՆ ծառայողին մեղադրանք է առաջադրվել

6-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով): Այս մասին InfoPort.am-ին հայտնեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա հայտնեց նաեւ, որ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը ծառայում է ՊՆ-ում:

Հունվարի 5-ին՝ Ժամը 23։00-ի սահմանում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

  • Կիսվել: