չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
15 րոպեն առավելագույն ժամկետն է, որ մեքենաները պետք է դուրս գան ճանապարհային երթևեկելի հատվածից. Տիգրան Ավինյանը

15 րոպեն առավելագույն ժամկետն է, որ մեքենաները պետք է դուրս գան ճանապարհային երթևեկելի հատվածից. Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքում տեղի ունեցող պատահարներին՝ կարևորելով վթարների դեպքում մեքենաները երթևեկելի մասից հեռացնելը։

«Քաղաքապետարանի և երևանցիների խնդիրն այն է, որ երբ մեքենաները բախվում են, նույնիսկ եթե շատ ծանր բախում չէ, ահռելի խնդիր է առաջանում՝ երկար, հերթով»,- ասել է նա։ Տիգրան Ավինյանի խոսքով, պետք է 15 րոպեի ընթացքում վթարված մեքենաները հեռացնել. «Հիմա, ոնց որ թե, մի փոքր ավելի բարելավվել է, բայց ամրագրումն օրենքով մեզ պետք է լինելու»,- ասել է նա։ Քաղաքապետը նշել է, որ հասկանում է ապահովագրական ընկերությունների խնդիրները․ «Բայց միակ երկիրն ենք, միակ քաղաքն՝ աշխարհում, որ ապահովագրական ընկերությունների ռիսկերը բացառված են, և բոլորս պետք է սպասենք մինչև վերջին դրամը հստակ իմանան՝ այո, 233.000 դրամի վնաս է եղել»։ 

Նա շեշտել է. «15 րոպեն առավելագույն ժամկետն է, որ մեքենաները պետք է դուրս գան ճանապարհային երթևեկելի հատվածից»։

  • Կիսվել: