հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
15-ամյա պատանու մոտ օդաճնշիչ ատրճանակ կար

15-ամյա պատանու մոտ օդաճնշիչ ատրճանակ կար

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 16-ին Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտից սառը զենք պահելու և կրելու հիմքով բաժին են ներկայացրել 15 տարեկան երկու պատանու: Բաժնում նրանցից մեկը ոստիկաններին է ներկայացրել «ՊՄ 49» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ:

Պատանիները ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: