երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
12-ամյա աղջիկը ոչ թե աստիճաններից էր գլորվել, այլ վրաերթի էր ենթարկվել. ոստիկանություն

12-ամյա աղջիկը ոչ թե աստիճաններից էր գլորվել, այլ վրաերթի էր ենթարկվել. ոստիկանություն

Հուլիսի 16-ին, ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 12-ամյա աղջկա մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքները ստացել է տան մուտքի դռան աստիճաններից գլորվելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գոգարան գյուղում վրաերթի է ենթարկել աղջկան: Նույն օրը «Օպելի» 31-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Կատարվում է քննություն։

 

  • Կիսվել: