շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
100-հազարական դրամ ծրագրի շրջանակում 104 հազար 200 անձի արդեն վճարումն արդեն իրականացված է

100-հազարական դրամ ծրագրի շրջանակում 104 հազար 200 անձի արդեն վճարումն արդեն իրականացված է

100-հազարական դրամ ծրագրի շրջանակում 104 հազար 200 անձի արդեն վճարումն արդեն իրականացված է, նրանցից չափահաս է  75 725-ը, անչափահաս՝ 28 475-ը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախնական թվերի հետ տարբերությունը, ենթադրում եմ՝ պայմանավորված է  նրանով, որ մենք առաջին օրերին շատ հստակ եւ խստիվ հաշվառում էինք իրականացնում, բայց երբ տեսանք հոսքը մեծ է, սկսեցինք հաշվառել ավտոմեքենայի համարը, վարորդին եւ գրել, թե քանի մարդ կա ներսում՝ առանց անունները արձանագրելու: Հակառակ դեպքում հերթերն ավելի երկար կտեւեին: Դրանից հետո մարդիկ պետք է հաշվառվեին հումանիտար կենտրոններում կամ սոցիալական միասնական գրասենյակներում»:

  • Կիսվել: