ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
1 գյուրզա, 5 սահնօձ, 3 շահմար, 1 լորտու և 1 անհայտ տեսակի օձ․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

1 գյուրզա, 5 սահնօձ, 3 շահմար, 1 լորտու և 1 անհայտ տեսակի օձ․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հոկտեմբերի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Արագած, Քասախ, Այգեստան, Ազատավան, Լուսակերտ և Առինջ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 5 սահնօձ, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: