ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
1 դեղաչափով պատվաստվածները ավելի քիչ են պաշտպանված COVID-19-ի՝ «Delta» տարբերակից

1 դեղաչափով պատվաստվածները ավելի քիչ են պաշտպանված COVID-19-ի՝ «Delta» տարբերակից

Մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված կորոնավիրուսի «Delta» տարբերակից, քան այլ տարբերակներից, իսկ 2 պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը «Delta» տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացման տեսանկյունից, կարևորվում է COVID-19 վիրուսի մուտացիաների ուսումնասիրությունը, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ վարակի տարածման արագության, հիվանդության ծանրության, հակամարմինների նեյտրալիզացնող հնարավորության, ինչպես նաև պատվաստման գործընթացի վրա:

2021 թ. մայիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց «Delta» տեսակը (B.1.617.2), որպես վտանգ ներկայացնող տարբերակ, քանի որ վերջինի փոխանցման արագությունը շուրջ 40-60%-ով ավելին է, քան Ալֆայինը, կարող է ասոցիացված լինել հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի հետ: Հաշվի առնելով փոխանցելիության արագությունը, Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք:

2021 թ.-ի հունիսի 29-ի դրությամբ, 96 երկրներ հայտնել են Դելտայի տարբերակի դեպքերի մասին և այդ երկրներում նկատվում է նոր դեպքերի և հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճ:

Դեռ ավելին, ներկայումս առկա տվյալները վկայում են մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված Delta տարբերակից, քան այլ տարբերակներից: Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը «Delta» տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից»,-գրել է Արմեն Մուրադյանը:

  • Կիսվել: