շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1.3% մահացություն. Արսեն Թորոսյանը վիճակագրական տվյալներ է հրապարակել

1.3% մահացություն. Արսեն Թորոսյանը վիճակագրական տվյալներ է հրապարակել

Հայաստանում կա 100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր կորոնավիրուսով վարակված պացիենտ։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած վիճակագրական տվյալներից։

Նա, մասնավորապես գրել է․ «351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում:
4.823 ընդհանուր դեպք:
2.718 ակտիվ դեպք:
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք:
61 մահ:
1.3% մահացություն»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

 

  • Կիսվել: