ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զովունիում սպանության մեղադրանքով հետախուզվողը կրակ է արձակել ոստիկանների ուղղությամբ․ նա բերման է ենթարկվել

Զովունիում սպանության մեղադրանքով հետախուզվողը կրակ է արձակել ոստիկանների ուղղությամբ․ նա բերման է ենթարկվել

Կոտայիք մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում արտակարգ դեպք է պատահել։

Ոստիկանության կողմից հետապնդվող՝ սպանության մեջ մեղադրվող քաղաքացին հայտնաբերվել է Զովունիի ռեստորաններից մեկի առանձնասենյակում, և երբ ոստիկսնները փորձել են վնասազերծել նրան, հետապնդվողը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ 

Սակայն, ինչպես InfoPort-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը, ոստիկաններին այնուամենայնիվ հաջողվել է վնասազերծել հանցագործին և բերման ենթարկել ոստիկանական բաժին։ Այս պահին նա Ոստիկանությունում է։ 

Միևնույն ժամանակ Ջանոյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, համաձայն որի հանցագործը միջադեպի ժամանակ պատանդներ է վերցրել։ "Նման բան չկա",- հավաստեց Ջանոյանը։   

 

  • Կիսվել: