հինգշաբթի, փետրվար 22
22 / 2 / 2024
Զոհածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու գործով մեղադրյալներ չկան, առերեսումներ են եղել ծնողների ու ոստիկանների միջև․ ՔԿ

Զոհածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու գործով մեղադրյալներ չկան, առերեսումներ են եղել ծնողների ու ոստիկանների միջև․ ՔԿ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու փաստով նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող անձինք չկան, մնացած բոլոր գործողություններն արվում են, առերեսումներ են արվել ծնողների ու ոստիկանների միջև, քրեական գործի վարույթը բնական հունով շարունակվում է»,- հայտնում է Աբրահամյանը։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին այցելել այցը Զինվորական պանթեոն։ Սակայն, սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով հեռացրեց  զոհվածների ծնողներին, տեղափոխեց բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելվ Եռաբլուրում։

 

Այդ փաստերի առիփվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

  • Կիսվել: