շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԶԼՄ-ի դեմ Ավինյանի հայցը բավարարվել է. փոխհատուցված 1 մլն դրամով 2 ուսանողի վարձ կվճարվի

ԶԼՄ-ի դեմ Ավինյանի հայցը բավարարվել է. փոխհատուցված 1 մլն դրամով 2 ուսանողի վարձ կվճարվի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար:

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում: Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»։

 

 

  • Կիսվել: