ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Կաշառքի մեջ մեղադրվող դատարանի նախկին նախագահն ու «Կրակեմ Հրաչի» որդին. նոր զարգացումներ Ուզունյանի գործով

«Ժողովուրդ»․ Կաշառքի մեջ մեղադրվող դատարանի նախկին նախագահն ու «Կրակեմ Հրաչի» որդին. նոր զարգացումներ Ուզունյանի գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած արդեն 2 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին: Նա Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախկին դատավորի քրեական գործով անցնող անձանցից մեկի մասով որոշում է կայացրել:

ՀՔԾ-ն դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին: Վերջինս իր օգտին դատական ակտ կայացնելու համար 13.000 դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց: Նրա մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, ու գործն ուղարկվել է դատարան: Եվ ամենաուշագրավն այն է, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին է: Եվ ստացվում է՝ Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ: Ու հիմա Հարությունյանը պետք է քննի իր նախկին ղեկավարի գործով անցնող անձանց քրեական գործը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: