երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Ժողովուրդ»․ երեխաների որդեգրման քրեական գործի շրջանակում Ֆրանսիայից մի շարք անձինք հրավիրվել են Հայաստան՝ հարցաքննության

«Ժողովուրդ»․ երեխաների որդեգրման քրեական գործի շրջանակում Ֆրանսիայից մի շարք անձինք հրավիրվել են Հայաստան՝ հարցաքննության

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:

Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվ­յալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատ­վության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: