ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Դատավորների ընդհանուր ժողովի օրն հայտնի է

«Ժողովուրդ»․ Դատավորների ընդհանուր ժողովի օրն հայտնի է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 13-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որը պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն հարցը, թե ինչու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն:

Օրեր առաջ Խունդկարյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին»: Եվ, ահա, մեզ հայտնի է դարձել, որ ժողովը կայանալու է մարտի 13-ին:

Հիշեցնենք, որ Բարձրագուն դատական խորհրդի մեկ անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Բանն այն է, որ Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուց եւ հրաժարականից հետո Դատավորների ընդհանուր ժողովը չի կարողանում դատավորներին հավաքել իրար գլխի, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն, սակայն իրավիճակը փոխվել է, եւ մարտի 13-ին սպասված ժողովը կկայանա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: