երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ Դատախազները չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու  առնչությամբ

«Ժողովուրդ»․ Դատախազները չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու առնչությամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Դատախազները, լավ գիտակցելով, որ էթիկայի կանոն խախտելով` հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, այնուամենայնիվ չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ:

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը, որը «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարն է եղել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով` Գեւորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները… Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել եւ յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել մահվան հանգամանքները»:

Կոստանյանին զորակցող գրառում է արել դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: