երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
«Ժողովուրդ». Դատական համակարգի բարելավման համար կառավարությունը կստանան ընդհանուր առմամբ 3 մլն եվրո

«Ժողովուրդ». Դատական համակարգի բարելավման համար կառավարությունը կստանան ընդհանուր առմամբ 3 մլն եվրո

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգի բարելավման համար Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը կստանան ընդհանուր առմամբ 3 մլն եվրո, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին, դրա կանխարգելմանը, դատական, արդարադատության համակարգերի բարեփոխումներին, արդարադատության մատչելիությանը, հատկապես խտրականությունից ու ատելության խոսքից տուժածներին:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանն ուղղված այս ծրագրի առաջին մասն անցկացվել է 2015-2018 թվականներին, իսկ, ահա, 2019 թվականի սկզբում մեկնարկել է եռամյա երկրորդ փուլը: Եվ հենց այս փուլի իրականացման համար է 3 մլն եվրոյի չափով գումար տրվել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: