չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
«Ժողովուրդ, չվախենաք ոչ մի բանից». Գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին քննչական

«Ժողովուրդ, չվախենաք ոչ մի բանից». Գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին քննչական

Քիչ առաջ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ շենքի մոտ նա նշեց, որ չգիտի՝ ինչ հիմքով են իրեն ձերբակալել եւ տեղափոխել Քննչական կոմիտե, նաեւ նշեց, որ իր բնակարանից որեւէ բան չեն գտել։

«Իմ ուղերձն այն է, որ պայքարը շարունակելու եմ։ Ես միայն կասեմ, որ ժողովուրդը դուխով լինի, չվախենա ոչ մի բանից»,–ասաց Մախսուդյանը։

Ավելի վաղ Մախսուդյանի որդին գրառում էր արել՝ նշելով. «Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում։ Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»։

  • Կիսվել: