կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ժամը 17։00-ի դրությամբ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծին ստացվել է 57 ահազանգ

Ժամը 17։00-ի դրությամբ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծին ստացվել է 57 ահազանգ

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

  • Կիսվել: