չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ժամկետային զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել․ հարուցվել է քրեական գործ

Ժամկետային զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել․ հարուցվել է քրեական գործ

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: