շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժամանակ»․ Արտահերթ մրցույթներ՝ դատախազության համակարգում

«Ժամանակ»․ Արտահերթ մրցույթներ՝ դատախազության համակարգում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և նույն հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը խորհրդարան են ներկայացրել «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

Գործող օրենքով դատախազության համակարգում բաց մրցույթներ անցկացվում են տարին մեկ անգամ՝ հունվարին: Վարդանյանն ու Կարապետյանը առաջարկում են արտահերթ մրցույթներ անցկացնելու օրենսդրական հնարավորություն ստեղծել:

Նրանք իրենց այս առաջարկը հիմնավորում են քրեական գործերի աննախադեպ և շարունակական աճով ու դատախազների գերծանրաբեռնվածությամբ: Եթե 2008թ. նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019-ի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք: Ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020թ. հունիսի 1-ին ստորագրած հրամանով դատախազության հաստիքները ավելացվել են 73-ով և նախատեսված 653 հաստիքների թիվը դարձել է 726: Այնպես որ, այդքան հաստիք լրացնելու համար անպայման անհրաժեշտ կլինի արտահերթ մրցույթների անցկացում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: