Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել է
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Գալստյանին երեկ ուշ երեկոյան իր բնակարանից բերման են ենթարկել դիմակավորված անձինք, թե որ գործի շրջանակում դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ում Գալստյանի նկատմամբ 4 վարույթ է քննվում՝ ՀՀ ՊՆ-ին զենքի մատակարարման գործընթազների առնչությամբ։