երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում. դատարանից արձագանքում են

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում. դատարանից արձագանքում են

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։ Երևանի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության քրեական դատարանից  արձագանքում են փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը․

«Դատարանում հերթապահություն է իրականացվում։ Որոշումը պատրաստ է, կարող են գնալ և ստանալ», ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Աբովյան» ՔԿՀ-ից ֆեյսբության ուղիղ հեռարձակմամբ Զարուհի Փոստանջյանն ի թիվս այլնի՝ հայտնեց նաև, որ դատարանը նիստը հատուկ ուրբաթ օրն է նշանակել, որ հանգստյան օրերին փաստաբանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել։

 

  • Կիսվել: